Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:23

Տոկաևն առաջարկել է Թրամփի մրցանակ սահմանել՝ խաղաղության ոլորտում նվաճումների համար

Տոկաևն առաջարկել է Թրամփի մրցանակ սահմանել՝ խաղաղության ոլորտում նվաճումների համար
KAZAKHSTAN, ASTANA - NOVEMBER 9, 2023: Kazakhstan's President Kassym-Jomart Tokayev arrives for a meeting with his Russian coutnerpart Vladimir Putin at the Akorda Presidential Palace. Pavel Bednyakov/POOL/TASS Казахстан. Астана. Президент Республики Казахстан Касым-Жомарт Токаев во время встречи с президентом РФ Владимиром Путиным в резиденции президента Казахстана "Акорда". Павел Бедняков/POOL/ТАСС

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է սահմանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով հատուկ մրցանակ՝ խաղաղության կառուցման գործում ունեցած նվաճումների համար, առաջարկը ներկայացվել է Խաղաղության խորհրդի՝ Վաշինգտոնում կայացած առաջին նիստում։

Ղազախստանի նախագահը վստահություն է հայտնել, որ ամերիկացի առաջնորդի ղեկավարությամբ Խաղաղության խորհուրդը հաջողությամբ կկատարի «իր մեծ և ազնիվ առաքելությունը»։

Թրամփը, ելույթ ունենալով Վաշինգտոնի Խաղաղության խորհրդի նիստում, կրկին հիշատակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը։

Խաղաղության խորհուրդն ստեղծվել էր հունվարի 22-ին։ Հայաստանն այն 19 երկրներից մեկն էր, որոնք ստորագրել էին խորհրդի հիմնադրման փաստաթուղթը։ Խաղաղության խորհրդի ստեղծման գաղափարը, որը նախաձեռնել է Թրամփը, նախատեսում է միջազգային հարթակի ստեղծում Գազայի հակամարտության կարգավորման համար՝ դրա մանդատը այլ ճգնաժամերի վրա ընդլայնելու հնարավորությամբ։ Փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընդունել է Թրամփի հրավերը՝ մասնակցելու փետրվարի 19-ին նախատեսված Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Փետրվարի 12-ին Իսրայելը ևս միացել էր Խաղաղության խորհրդին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+