Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:30

Փեզեշքիանն Ալիևին հայտնել է Ադրբեջանի տարածքով Իսրայելի ԱԹՍ-ների թռիչքի մասին լուրերն ստուգելու անհրաժեշտության մասին

Փեզեշքիանն Ալիևին հայտնել է Ադրբեջանի տարածքով Իսրայելի ԱԹՍ-ների թռիչքի մասին լուրերն ստուգելու անհրաժեշտության մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևին հայտնել է Իրանի և Իսրայելի հակամարտության ընթացքում Ադրբեջանի տարածքում իսրայելական անօդաչու թռչող սարքերի թռիչքի մասին հաղորդագրություններն ստուգելու անհրաժեշտության մասին: Ինչպես հայտնել է IRNA-ն, նրանց միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում այս հարցին «հատուկ ուշադրություն է դարձվել»:

Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանը «շարունակում է ուշադիր հետևել երկրի անվտանգության հետ կապված բոլոր ուղղություններին, և ընդգծել է ստացվող տեղեկատվության ստուգման անհրաժեշտությունը թափանցիկության և փոխադարձ հարգանքի ոգով»:

Նշվում է, որ Ալիևը հավաստիացրել է, որ Բաքուն «կտրականապես բացառում է Իրանի տարածքին հարվածներ հասցնելու համար իր օդային տարածքն օգտագործելու հնարավորությունը»:

Իրանի դեմ Իսրայելի գործողության մեջ Ադրբեջանի ներգրավվածության մասին Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հունիսի 17-ին հայտնել էր, որ Թեհրանը Բաքվի ներգրավվածության փաստեր չունի։

Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։

Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել հակամարտությունը, և պատրաստ է Իսրայելին խաղաղության կոչով դիմել: ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ եկել է խաղաղության ժամանակը։ Նույն օրը Թրամփը հայտնել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։ Հունիսի 24-ի դրությամբ՝ Իրանում հունիսի 13-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 606 մարդ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+