Ամռանն ընդառաջ thesymbol.ru-ն առանձնացրել է ամենանորաձև պրինտները։

Պաստելային վանդակավոր սփռոց, վանդակավոր գոգնոց։ Այս տարբերակը երկար ժամանակ բնակություն հաստատեց նորաձևության մեջ։ Ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոն 1959 թվականին իր հարսանիքին վանդակավոր զգեստ հագավ, որից հետո այն հայտնվեց պոդիումներում։ 2023-ի գարուն-ամառ սեզոնը ևս բացառություն չէ։

Գարուն-ամառ հավաքածուներում ծաղկային պրինտով ոչ ոքի այլևս չես զարմացնի, սակայն այդ հանգամանքը չի խանգարում, որ այս տարբերակը տարեց-տարի ամենանորաձևը մնա։ 2023 թվականն այս առումով ևս բացառություն չէ։

Նոր սեզոնին դիզայներները հագուստը զարդարելու համար որոշել են արվեստի իսկական գործեր օգտագործել։ Միքելանջելո, Պիկասո կամ Կանդինսկի․ ընտրեք նկարչության այն ուղղությունը, որը Ձեզ դուր է գալիս: Ամեն դեպքում, նման տպագրությունը հաստատ աննկատ չի մնա։

Կենդանիների պատկերներով տպագրությունները շատ երկար ժամանակ համարվում էին անտեղի և նույնիսկ գռեհիկ: 2000-ականների սկզբին այդ տարբերակները դիզայներներն ամբողջությամբ օգտագործեցին իրենց հավաքածուներում։ Ոճաբաններն այս տարի այն թրենդային տարբերակների շարքին են դասել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







