Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:19

Քիմ Քարդաշյանի Skims ապրանքանիշի շուկայական կապիտալիզացիան հասել է 5 միլիարդ դոլարի

Քիմ Քարդաշյանի Skims ապրանքանիշի շուկայական կապիտալիզացիան հասել է 5 միլիարդ դոլարի

Ամերիկահայ դերասանուհի և գործարար Քիմ Քարդաշյանի Skims ապրանքանիշը գնահատվել է 5 միլիարդ դոլար` (2023 թվականի 4 միլիարդի դիմաց-խմբ․) Goldman Sachs Alternatives-ից 225 միլիոն դոլարի ֆինանսավորումից հետո, հայտնել է CNBC-ն։

Ներդրողների թվում են նաև BDT-ն և MSD Partners-ը, հայտնել է կայքը։ Ընկերությունը մոտենում է տարեկան 1 միլիարդ դոլարի վաճառքին և նախատեսում է օգտագործել կապիտալն ԱՄՆ-ում և միջազգային խանութներում ընդլայնման, արտադրանքի նորարարության և դիվերսիֆիկացման համար։

Skims-ն այժմ ունի 18 խանութ ԱՄՆ-ում և 1-ը՝ Մեքսիկայում, ևս 1-ը կբացվի 2026 թվականին։ Skims-ն ընդլայնում է իր գործընկերությունը Nike-ի հետ՝ թողարկելով NikeSkims-ը, որոնք վաճառվել են մի քանի ժամվա ընթացքում, և աստիճանաբար ընդլայնվում է սպորտային հագուստի շուկայում։

«Սա Skims-ի համար նոր հետաքրքիր փուլ  է, մենք պատրաստ ենք ապրանքանիշը հասցնել հաջորդ մակարդակի»,- հայտարարել է Քարդաշյանը։

Skims-ը կորեկցիոն հագուստի և հիգիենայի պարագաների ապրանքանիշ է, որը հիմնադրել է Քարդաշյանը 2019 թվականին։ Ընկերությունն սկսել է որպես digital-first՝  կենտրոնանալով հարմարավետության, «մերկ» երանգների և ներառական չափսերի վրա, արագորեն ձեռք բերելով մեծ լսարան՝ շնորհիվ վիրուսային մարքեթինգի և աստղերի ու մարզիկների մասնակցությամբ արշավների։

Skims-ը համարվում է վերջին տասնամյակի ԱՄՆ ամենահաջողակ նորաձևության ստարտափներից մեկը, որի շնորհիվ Քարդաշյանն ընդգրկվել է Forbes-ի միլիարդատերերի ցուցակում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+