Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:14

Կենսագիրը Քարդաշյանի բազմամիլիարդանոց բիզնեսը կապել է հայկական արմատների հետ

Կենսագիրը Քարդաշյանի բազմամիլիարդանոց բիզնեսը կապել է հայկական արմատների հետ

Հայկական արմատներից ժառանգած դիմացկունությունը, ձեռնարկատիրական մտածողությունն ու վաճառելու հմտությունն ազդել են Քիմ Քարդաշյանի գործարար հաջողության վրա, կարծում է նրա նոր կենսագրության հեղինակ Ջոնաթան Վան Միթերը։ Vanity Fair ամսագիրը հրապարակել է Citizen Kim: The Woman Who Created the Future գրքից հատված։

Հատվածում ներկայացվում է Քարդաշյանի նախնիների մասին ընտանեկան ավանդազրույցը։ Նրա հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, դստերը պատմել է 19-րդ դարի կեսերին Հայաստանում ապրած՝ գրել-կարդալ չիմացող 11-ամյա Եֆիմ Կլուբնիկինի մասին։ Ըստ ավանդազրույցի՝ տղան զգուշացրել է տարածաշրջանի քրիստոնյաներին սպառնացող կոտորածի մասին և հորդորել նրանց տեղափոխվել Կալիֆոռնիա։

Վան Միթերը նշում է, որ անկախ պատմության հավաստիությունից՝ այն մեծ նշանակություն ունի այդ տարածքից սերող բազմաթիվ հայերի համար։ Հեղինակն ավանդազրույցը համադրում է դրան հաջորդած Հայոց ցեղասպանության հետ։

Կենսագիրը նաև ներկայացնում է Քարդաշյանի ձեռնարկատիրական ուղին։ Քարդաշյանը 2000-ականների սկզբին Manolo Blahnik ապրանքանիշի հինգ զույգ կոշիկ էր գնել՝ յուրաքանչյուրը 800 դոլարով, ապա eBay-ում վերավաճառել մեկ զույգը՝ 2500 դոլարով։ Վան Միթերը նրա բիզնեսը համարում է հայ նախնիների ձեռնարկատիրական ավանդույթների և մորական ընտանիքի առևտրային հմտությունների համադրություն։ Քարդաշյանի հիմնադրած՝ մարմինը ձևավորող ներքնազգեստի SKIMS ապրանքանիշի արժեքը 2022 թվականին գնահատվել էր գրեթե 4 մլրդ դոլար։

Գրքում պատմվում է նաև Քարդաշյանի տատի և պապի՝ Արթուր Քարդաշյանի և Հելեն Առաքելյանի մասին, որոնք միասին ապրել են շուրջ 70 տարի։ Վան Միթերը մեջբերում է գործարարի խոսքն այն մասին, որ հայկական ծագումն իր ինքնության կարևոր մասն է։

Citizen Kim: The Woman Who Created the Future գիրքը լույս կտեսնի հոկտեմբերի 27-ին՝ Viking հրատարակչությունում։

Քարդաշյանը նախկինում բազմիցս խոսել է իր հայկական արմատների նշանակության մասին։ Նա ապրիլին հայտարարել էր, որ հայկական ինքնությունը մեծապես ձևավորել է իր աշխարհայացքը, իսկ Հայաստան կատարած ընտանեկան այցն անվանել էր իր կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը։ Քարդաշյանը 2019 թվականի այցի ժամանակ երեք կրտսեր երեխաներին մկրտել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+