Երևանում ընթացող մինչև 23 տարեկանների և երիտասարդների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Մանվել Պետրոսյանը և Հարություն Հակոբկոխյանը դարձել են չեմպիոն, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
63,5 կգ քաշային կարգում Պետրոսյանը եզրափակչում հաղթել է ռուս Եգոր Կոզորեզովին։ Հակոբկոխյանն (71 կգ) առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Իզնովր Զայպուլաևի նկատմամբ։
Հայ մարզիկներ Սուրեն Ռուբենյանը (54 կգ), Արես Հակոբյանը (67 կգ) և Ալիկ Հովհաննիսյանը (86 կգ) դարձել են Եվրոպայի մինչև 23 տարեկանների արծաթե մեդալակիրներ։
Առաջնության չեմպիոն էին հռչակվել Էլիդա Քոչարյանը (60կգ) և Սամվել Սիրամարգյանը (75 կգ), 48 կգ քաշային Թումաս Թովմասյանը դարձել էր արծաթե մեդալակիր։
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է նոյեմբերի 1-11-ը։






































