Երևանում ընթացող մինչև 23 տարեկանների և երիտասարդների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Էլիդա Քոչարյանը (60 կգ) հռչակվել է մինչև 23 տարեկանների եռակի չեմպիոն, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Եզրափակչում Քոչարյանը 5:0 հաշվով հաղթանակ է տարել ռուս Անաստասիա Ալեքսեևայի նկատմամբ։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 48 կգ քաշային Թումաս Թովմասյանը, Եվրոպայի մինչև 23 տարեկանների արծաթե մեդալակիր է դարձել։
Ավելի վաղ 75 կգ քաշային կարգում Սամվել Սիրամարգյանը դարձել էր Եվրոպայի եռակի չեմպիոն։
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է նոյեմբերի 1-11-ը։






































