Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայից կրած պարտությունից հետո Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում զանգվածային անկարգություններ են սկսվել, ինչի հետևանքով ոստիկանությունը տասնյակից ավելի ֆուտբոլասերների է ձերբակալել, գրել է Mirror-ը։
Երկրպագուները հավաք են անցկացրել, որը սկզբում ընթացել է խաղաղ պայմաններում։ Իրավիճակը փոխվել է կեսգիշերից հետո, երբ նրանցից ոմանք փորձել են կոտրել ազգային հուշարձան հանդիսացող Օբելիսկի պաշտպանիչ ցանկապատերը, ինչից հետո իրավապահների ու երկրպագուների միջև բախում է սկսվել։
Ըստ արգենտինական լրատվամիջոցների՝ անկարգությունների մասնակիցներն սկսել են ապակյա շշեր և այլ առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ վերջիններս ամբոխը ցրելու նպատակով կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։
Խաղադաշտում նույնպես վեճեր են գրանցվել։ Խաղավարտից անմիջապես հետո ֆուտբոլիստների միջև ծեծկռտուք է սկսվել, ինչի պատճառով կարմիր քարտ է ստացել նաև արգենտինացի Լեանդրո Պարեդեսը՝ իսպանացի Էրիկ Գարսիային հարվածելու համար։
Իսպանիայի հավաքականը ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակչում երկրորդ անգամ նվաճել էր ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը՝ լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթելով գործող չեմպիոն Արգենտինային։






































