Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Անգլիայի ընտրանու դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության երրորդ տեղի համար խաղում աչքի է ընկել երկու գոլով և նոր ռմբարկուական ռեկորդ սահմանել մրցաշարի պատմության մեջ, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Մբապեի հաշվին այժմ աշխարհի առաջնություններում խփած 22 գոլ կա։ Այս ցուցանիշով նա շրջանցել է արգենտինացի Լիոնել Մեսսիին (21 գոլ), որի թիմը դեռ պետք է անցկացնի եզրափակիչ հանդիպումն ընթացիկ մրցաշարում։
Լավագույն ռմբարկուների ցուցակում երրորդ տեղն զբաղեցնում է Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն (16 գոլ)։ Գործող խաղացողներից նրանց ամենից շատ մոտեցել է Անգլիայի թիմի հարձակվող Հարի Քեյնը (14 գոլ)։
Մբապեն 27 տարեկան է, 2024 թվականից նա հանդես է գալիս իսպանական «Ռեալում»։ Թիմի հետ միասին ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում դարձել է Իսպանիայի սուպերգավաթակիր և Միջմայրցամաքային գավաթակիր։ Ֆրանսիայի հավաքականի կազմում նա հաղթել է Ռուսաստանում 2018 թվականին կայացած աշխարհի առաջնությունում և արծաթե մեդալ նվաճել 2022 թվականի Կատարում կայացած առաջնությունում։
Աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարն ավարտվելու է հուլիսի 19-ին։ Եզրափակչում հանդես կգան Արգենտինայի և Իսպանիայի հավաքականները։






































