Իսպանիայի ազգային հավաքականը երկրորդ անգամ նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը՝ լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթելով գործող չեմպիոն Արգենտինային, հայտնել է Fifa-ն։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ միակ և հաղթական գոլը գրանցվեց լրացուցիչ ժամանակում․ 106-րդ րոպեին աչքի ընկավ Ֆերրան Տորեսը։
Լիոնել Մեսսին դարձավ բրազիլացի Կաֆուից հետո աշխարհի առաջնության երեք եզրափակչում մասնակցած երկրորդ ֆուտբոլիստը, սակայն չկարողացավ օգնել Արգենտինային՝ պաշտպանել չեմպիոնի տիտղոսը։
Միաժամանակ՝ Արգենտինան գրանցեց եզրափակիչների պատմության հակառեկորդը՝ դառնալով աշխարհի առաջնությունների եզրափակիչներում առաջին հավաքականը, որը հիմնական 90 րոպեի ընթացքում ոչ մի հարված չկատարեց՝ ո՛չ դարպասի ուղղությամբ, ո՛չ էլ դարպասին։
Խաղի վերջնամասում Արգենտինայի կիսապաշտպան Էնսո Ֆերնանդեսը կարմիր քարտ ստացավ, իսկ եզրափակիչ սուլիչից հետո երկու թիմերի ֆուտբոլիստների միջև բախում տեղի ունեցավ։





































