Հայաստանի հավաքականը հուլիսի 20-26-ը Տալինում կմասնակցի շարժական թիրախով հրաձգության աշխարհի առաջնությանը, հայտնել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Մրցաշարին կմասնակցի 17 երկրի շուրջ 80 մարզիկ։ Հայաստանը կներկայացնեն Մարի Ղազարյանը, Համլետ Կարենյանը, Լիլիթ Մկրտչյանը, Գոռ Խաչատրյանը, Անահիտ Սարգսյանը, Հովհաննես Մարգարյանը, Աիդա Ազատյանը, Գոռ Մարտիրոսյանը, Արուսյակ Գրիգորյանը, Հայկ Մինասյանը և Մանվել Միրզոյանը։
Թիմը կգլխավորի Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը՝ մարզիչներ Էդգար Բաղդասարյանի և Էդվարդ Ղարիբյանի ուղեկցությամբ։






























