Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 234 հանդիպում և խփել 146 գոլ՝ սահմանելով ազգային հավաքականների մակարդակով խաղերի և գոլերի համաշխարհային ռեկորդներ։
Պորտուգալիայի հավաքականի հետ նա դարձել է Եվրոպայի չեմպիոն և երկու անգամ հաղթել ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում։
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», Մադրիդի «Ռեալում» և «Յուվենտուսում»։ Այժմ նա խաղում է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբում։
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հոկտեմբերի 19-ին Ռոնալդուին որակազրկել էր 30 օրով և տուգանել 255 եվրոյով՝ հավաքականի ուսումնամարզական հավաքն առանց թույլտվության լքելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







