Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:44

Հայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի օլիմպիադայում

Հայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի օլիմպիադայում
2026.09.16, Uzbekistan, Samarkand FIDE Chess Olympiad 2026 1st round Credit: Rafal Oleksiewicz/FIDE

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Երրորդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 4:0 հաշվով հաղթել է Խորվաթիայի ընտրանուն։ Իրենց պարտիաներում հաղթանակներ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Շվեդիայի նկատմամբ։ Թիմին հաղթական միավորը բերել է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, իսկ Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Մանուէլ Պետրոսյանի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։

Չորրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Արգենտինայի, իսկ կանանց հավաքականը՝ Ղազախստանի ընտրանու դեմ։ Առաջին տուրում տղամարդկանց հավաքականը 4։0 հաշվով հաղթել էր Բարբադոսին, իսկ կանանց թիմը՝ 3,5։0,5 հաշվով Հոնկոնգին։ Երկրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3,5։0,5 հաշվով առավելության էր հասել Շոտլանդիայի նկատմամբ, իսկ կանանց ընտրանին հաղթել էր Սինգապուրին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+