Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:36

Հայաստանի հավաքականները շախմատի օլիմպիադայում հաղթել են Շոտլանդիային և Սինգապուրին

Հայաստանի հավաքականները շախմատի օլիմպիադայում հաղթել են Շոտլանդիային և Սինգապուրին

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները երկրորդ հաղթանակներն են տարել Սամարղանդում անցկացվող շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3,5։0,5 հաշվով հաղթել է Շոտլանդիայի թիմին։ Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը հաղթել են իրենց պարտիաներում, իսկ Հայկ Մարտիրոսյանի պարտիան ավարտվել է ոչ-ոքի։

Հայաստանի կանանց հավաքականը 3։1 հաշվով առավելության է հասել Սինգապուրի նկատմամբ։ Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը հաղթել են իրենց պարտիաներում, իսկ Անահիտ Մկրտչյանը պարտվել է մրցակցին։

Հայաստանի երկու հավաքականն էլ շախմատի օլիմպիադայում մեկնարկից հետո երկուական հաղթանակ ունեն։ Առաջին տուրում տղամարդկանց հավաքականը 4։0 հաշվով հաղթել էր Բարբադոսի թիմին, իսկ կանանց հավաքականը՝ 3,5։0,5 հաշվով՝ Հոնկոնգի թիմին։

Սեպտեմբերի 18-ին կայանալիք երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Շվեդիայի, իսկ կանանց հավաքականը՝ Խորվաթիայի թիմի հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+