Հայաստանի հավաքականները հաղթանակներով են մեկնարկել Շախմատի համաշխարհային օլիմպիադայում, տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ըստ գերատեսչության՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4։0 հաշվով հաղթել է Բարբադոսի ընտրանուն։ Հաղթանակներ են գրանցել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը։
Կանանց հավաքականը 3,5։0,5 հաշվով առավելության է հասել Հոնկոնգի թիմի նկատմամբ։ Հաղթել են կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը, իսկ գրոսմայստեր Էլինա Դանիելյանի պարտիան ավարտվել է ոչ-ոքի։
Երկրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Շոտլանդիայի, իսկ կանանց հավաքականը՝ Սինգապուրի ընտրանու հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







