ՌԴ-ն ներկայացնող հայազգի գեղասահորդուհի, Ռուսաստանի եռակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը վնասվածք ունի, Sport24-ին հայտնել է նրա նոր մարզիչ Իննա Գոնչարենկոն։
Գոնչարենկոյի խոսքով՝ Պետրոսյանի վնասվածքի հարցի վերջնական լուծումը հետաձգվել է։
«Այս հարցը պետք է լուծվի հետագայում, իսկ այժմ դրա լուծումը հետաձգվել է․ նա աշխատում է բուժական ֆիզկուլտուրայի մասնագետի հետ։ Ադելիան կատարում է բժիշկների խորհուրդ տված վարժությունների համալիրները, սակայն, որքան հասկանում եմ, այս պահին ավելին անել հնարավոր չէ»,- նշել է Գոնչարենկոն։
Պետրոսյանը հուլիսին հայտնել էր մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին։ 19-ամյա Պետրոսյանը Ռուսաստանի եռակի չեմպիոն է և Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող։ Միլանի Օլիմպիական խաղերում նա զբաղեցրել էր 6-րդ տեղը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







