Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
86 կգ քաշային կարգում հանդես եկող Պողոսյանը երկամարտում գրանցել է 253 կգ արդյունք։ Նա պոկում վարժությունում գլխավերևում պահել է 109 կգ, հրում վարժությունում՝ 144 կգ:
Առաջնությունն ընթանում է մայիսի 2-8-ը՝ Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում։ Հայաստանը ներկայացնող Աննա Ամրոյանը (77 կգ) դարձել էր առաջնության չեմպիոն, Նարեկ Մկրտչյանը (79 կգ)՝ փոխչեմպիոն։






































