Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը (79 կգ) դարձել է Եգիպտոսում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Մկրտչյանը երկամարտում գրանցել է 336 կգ արդյունք (150 կգ + 186 կգ)։
Երիտասարդների աշխարհի առաջնությունում տղամարդկանց հավաքականում Հայաստանը ներկայացնում են Արտուշ Գրիգորյանը (65 կգ), Նարեկ Գրիգորյանը, Հովհաննես Հովհաննիսյանը (71 կգ), Նարեկ Մկրտչյանը (79 կգ), Վալերիկ Մովսիսյանը (94 կգ), Գրիգոր Ղազարյանը (110 կգ), Գագիկ Մկրտչյանը (+110 կգ)։ Կանանց հավաքականի կազմում ԱԱ-ին մասնակցում են Մերի Միսակյանը (69 կգ), Աննա Ամրոյանը (77 կգ) և Էմմա Պողոսյանը (86 կգ)։
Առաջնությունն ընթանում է մայիսի 2-8-ը՝ Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում։






































