Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող ծանրորդ Վարազդատ Լալայանը Եվրոպայի եռակի չեմպիոն է հռչակվել, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Գերծանր քաշային ծանրորդների պայքարում Լալայանը պոկում վարժությունում բարձրացրեց 200 կգ ու 210 կգ: Այս ձևում նա ոսկե մեդալակիր է: Հրումում նա գլխավերևում է պահել 241 կգ: Այս վարժությունում նա կրկին առաջին տեղում է: Երկամարտի 451 կգ արդյունքով` Լալայանը երրորդ տարին անընդմեջ Եվրոպայի դարձել է առաջնության չեմպիոն:
Առաջնության արծաթե մեդալակիրներ էին դարձել նաև Հայաստանը ներկայացնող Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը և Արա Աղանյանը։ Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ էր նվաճել, Էմմա Պողոսյանը չեմպիոն էր հռչակվել։
Առաջնությունն անցկացվում է ապրիլի 19-26-ը։
Թարմացված է՝ 26.04.2026 | 17։53






































