Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի ներկայացուցիչ Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Ամրոյանը սահմանել է առաջնության հրում վարժության նոր ռեկորդ՝ բարձրացնելով 136 կգ։ Պոկում վարժությունում մարզուհին արդյունք չի գրանցել` ոչ մի հաջող մոտեցում չունենալով:
Առաջնության արծաթե մեդալակիրներ էին դարձել նաև Հայաստանը ներկայացնող Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը և Գոռ Սահակյանը։
Առաջնությունն անցկացվում է ապրիլի 19-26-ը։






































