Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Արա Աղանյանը դարձել է Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն, հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։
94 կգ քաշային Աղանյանն արծաթե մեդալակիր է դարձել՝ երկամարտում գրանցելով 381 կգ (175+ 206 կգ) արդյունք:
Պոկում վարժությունում նա հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 167, ապա 172 և 175 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա երկրորդն էր: Հրում վարժությունում Աղանյանն առաջին մոտեցմամբ բարձրացրել է 200 կգ կշռող ծանրաձողը, ապա գլխավերևում է պահել 206 կգ-ն:
Երրորդ մոտեցման համար Աղանյանը 212 կգ էր պատվիրել, սակայն չի կարողացել այն բարձրացնել: Արդյունքում՝ պոկում վարժությունը նա ավարտել է երրորդ տեղում: Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է Բուլղարիայի ներկայացուցիչ Կառլոս Նասարը՝ երկամարտի 386 կգ արդյունքով:
Առաջնության արծաթե մեդալակիրներ էին դարձել նաև Հայաստանը ներկայացնող Գառնիկ Չոլաքյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը։
Առաջնությունն անցկացվում է ապրիլի 19-26-ը։






































