Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը (71 կգ) դարձել է Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Երկամարտում Սահակյանը 330 կգ արդյունք է գրանցել։ Նա պոկում վարժությունում բարձրացրել է 146 կգ ու 150 կգ: Այս վարժությունում Սահակյանն առաջինն է: Հրում վարժությունում Սահակյանը բարձրացրել է 180 կգ: Այս վարժությունում նա երրորդն է:
Առաջնության արծաթե մեդալակիրներ էին դարձել նաև Հայաստանը ներկայացնող Գառնիկ Չոլաքյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը։
Առաջնությունն անցկացվում է ապրիլի 19-26-ը։






































