ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ եղանակի տաքացումն օգնում է կորոնավիրուսի դեմ պայքարում։
«Մենք հետևում ենք վիճակագրությանը և տեսնում ենք, որ տաք կլիմայով երկրներում վիրուսի տարածման տեմպերն այնպիսին չեն, ինչպիսին ավելի սառը երկրներում է։ Նման տրամաբանությամբ կարելի է համեմատել այլ շնչառական հիվանդությունների հետ. դրանք չեն անհետանում, սակայն հիվանդությունների թիվը կտրուկ նվազում է», – ասել է նա այսօր կայացած ասուլիսի ժամանակ։
Նախարարը նաև նշեց, որ հնարավոր է ամռանը կարելի է ակնկալել, որ հիվանդությունների թիվը կնվազի, «սակայն որքան էլ լավատեսական սցենար էլ դա լինի, չի նշանակում, որ աշնանը կամ ձմռանը չի լինի նոր աճ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







