Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:33

Առողջապահության պարտադիր ապահովագրության հարցում Փաշինյանն աջակցել է Ավանեսյանին, ՔՊ-ն դեմ է արտահայտվել․ ԶԼՄ

Առողջապահության պարտադիր ապահովագրության հարցում Փաշինյանն աջակցել է Ավանեսյանին, ՔՊ-ն դեմ է արտահայտվել․ ԶԼՄ

Հուլիսի 11-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում, որում քննարկվել են առողջապահության ոլորտի բարեփոխումները և տարվող աշխատանքները, Փաշինյանն աջակցել է Ավանեսյանին, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ 

«ՔՊ-ականները ճակատամարտ են տվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի դեմ, սակայն հաղթանակ չեն գրանցել, քանի որ Ավանեսյանի տեսակետը պաշտպանել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, եթե չասենք, որ առողջապահության պարտադիր ապահովագրության ջատագովը նախևառաջ նա է»,- հայտնում է լրատվամիջոցը։

Ըստ աղբյուրի՝ ՔՊ-ի կարծիքով՝ կառավարության մոտեցումը, որ ապահովագրական ֆոնդերը պետք է լինեն ոչ թե մասնավորի ձեռքում, այլ պետության, վտանգավոր է։ Նրանց համոզմամբ՝ չի լինելու պատշաճ վերահսկողություն, ճիշտ հակառակը՝ ֆոնդերի պատասխանատուներն անխնա վատնելու են գումարները։

«Մինչդեռ, եթե մասնավորն իրականացներ պարտադիր ապահովագրություն, ապա քաղաքացուն կստիպեր եռամսյակը մեկ պարտադիր բուժզննում անցնել, որ անակնկալ կերպով առողջական ծանր խնդրի, հետևաբար՝ մեծ ծախսերի առջև չկանգնի, ընկերությունն էլ ստիպված չլինի մեծ գումարներ տրամադրել: Իսկ պետական ֆոնդերը վերահսկողները քաղաքացիների առողջության անվան տակ միլիարդներ են բյուջեից դուրս գրելու»,- գրում է թերթը։ 

Չնայած մեկ տասնյակից ավելի պատգամավոր ելույթ է ունեցել ՔՊ-ի նիստում և մատնանշել ռիսկերը, սակայն Ավանեսյանն անդրդվելի է մնացել և պնդել իր և Փաշինյանի մոտեցումը: Ըստ «Հրապարակի»-ի՝ նա անգամ չի համաձայնել, որ ընտրության հնարավորություն տրվի քաղաքացիներին՝ ովքեր կուզեն, կարող են մասնավորի մոտ ապահովագրել առողջությունը, ովքեր չեն ցանկանա` պետականի։

Նշվում է, որ Ավանեսյանն առաջարկել է, որ հաջորդ տարվանից համակարգը գործարկվի, սակայն ՔՊ պատգամավորները չեն համաձայնվել՝ ասելով, որ քանի դեռ բոլոր վտանգները չեն չեզոքացրել, պետք չէ շտապել։

Հուլիսի 5-ին ևս քննարկում էր տեղի ունեցել, որում ՔՊ-ն դժգոհել էր նախարարության ներկայացրած պարտադիր ապահովագրության ծրագրից՝ բազմաթիվ խութեր ու վտանգներ մատնանշելով։ Փետրվարի 15-ին Առողջապահության նախարարը բացահայտել էր ՀՀ-ում բժշկական համապարփակ ապահովագրության փուլային ներդրումը։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+