Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:30

Աշնանն իմունիտետը պահպանելու 5 պարզ բաղադրատոմս՝ բժշկի կողմից

Աշնանն իմունիտետը պահպանելու 5 պարզ բաղադրատոմս՝ բժշկի կողմից
young woman in pajamas prepares breakfast in the morning

Աշնանը եղանակի փոփոխության դեպքում հնարավոր է խուսափել տհաճ հետևանքներից, այս կարծիքին է թերապևտ, էնդոկրինոլոգ, սրտաբան Ալեքսեյ Ժուտկոն։

Էնդոկրինոլոգը պատմել է, թե ինչ բաղադրատոմսեր պետք է ներառել ճաշացանկում, որպեսզի ամուր պահենք մեր իմունիտետը։

Սխտորի մածուկ
Առաջին բանը, որ պետք է ներառել սննդակարգում, ըստ մասնագետի, սխտորն է։  Նա խորհուրդ է տվել սխտորն ավելացնել աղցաններին, ապուրներին և ուտեստներին։ Կարող եք սխտորի մածուկ պատրաստել։ Մանրացրեք մի քանի սխտոր, խառնեք ձիթապտղի յուղի հետ, ավելացրեք մի քիչ աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի: Այս մածուկը կարելի է քսել սենդվիչների վրա կամ օգտագործել որպես սոուս տարբեր ուտեստների համար։

Կոճապղպեղի թեյ
Բժշկի ցուցակում երկրորդը կոճապղպեղն է։ Այն, ըստ նրա, ունի հակաբորբոքային հատկություններ։ Նրա խոսքով՝ կոճապղպեղի արմատը կարելի է ավելացնել ապուրներին և սոուսներին, ինչպես նաև դրանից թեյ պատրաստել: Կոճապղպեղի թեյ պատրաստելու համար բժիշկը իր բաղադրատոմսն է առաջարկել․ կոճապղպեղի մի կտոր եփեք եռացող ջրի մեջ, քաղցրության համար ավելացրեք կիտրոն և մեղր: Կարող եք մի փոքր եփել։

Մրգային աղցան
Ամենակարևոր բաղադրիչը, ըստ նրա, նարինջն է․ ցիտրուսային մրգերը պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C, որն ուժեղացնում է իմունային համակարգը: Մրգային աղցան պատրաստելու համար նարինջը, գրեյպֆրուտը և խնձորը կտրեք, ավելացրեք մի քիչ մեղր և կիտրոնի հյութ։ Այս ուտեստը օրգանիզմին կապահովի վիտամիններով և հակաօքսիդանտներով։

Ընկույզ
Ընկույզները հարուստ են առողջ ճարպերով և հակաօքսիդիչներով, որոնք, ըստ մասնագետի,  խթանում են իմունային համակարգի առողջությանը: Ընկույզը կարելի է ավելացնել աղցաններին, խմորեղենին կամ օգտագործել որպես խորտիկ։

Ժուտկոն խորհուրդ է տալիս ընկույզը խառնել մեղրի հետ, տեղադրել հատուկ ամանի մեջ և թխել ջեռոցում: Նրա խոսքով՝ այս համեղ և օգտակար աղանդերը օրգանիզմը կհագեցնի վիտամիններով և հանքանյութերով։

Կաղամբով ապուր
Սրտաբանի խոսքով՝ այս բանջարեղենն անպայման պետք է ներառել սննդակարգում, քանի որ կաղամբը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ։ Ըստ նրա՝ կաղամբը հակաքաղցկեղային ազդեցություն ունի։ Նա խորհուրդ է տալիս աշնանը հաճախ կաղամբով ապուր պատրաստել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+