Արցախի Հանրապետության Կրթության, գիտության և սպորտի նախարարը հրաման է ստորագրել ԱՀ ուսումնական հաստատությունների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հանձնարարականը՝ կորոնավիրուսի ներթափանցումն Արցախ կանխելու, արձագանքման և նախազգուշական միջոցառումներ կազմակերպելու նպատակով, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հրամանով՝ ս.թ. մարտի 14-ից 23-ը հանրապետությունում դադարեցվում է ուսումնական գործընթացը, չեղարկվում կամ մինչև հաջորդ ծանուցում հետաձգվում են մշակութային, մարզական և այլ մասսայական միջոցառումներն ու հանդիպումները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







