Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:33

Իրանից ՀՀ քաղաքացիների վերադարձը շարունակվելու է. Արսեն Թորոսյան

Իրանից ՀՀ քաղաքացիների վերադարձը շարունակվելու է. Արսեն Թորոսյան

ՀՀ քաղաքացիների վերադարձն Իրանից շարունակվելու է, բեռնափոխադրումներ նույնպես կշարունակվեն և դրա նկատմամբ կշարունակվի հսկողության իրականացումը: Այդ մասին այսօր՝ մարտի 1-ին, հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Թորոսյանի խոսքով՝ հավանաբար կերկարաձգվեն մարդկանց փոխայցերի սահմանափակումները, քանի որ առաջնայինն, ըստ նրա, մեր քաղաքացիների առողջությունն է:

«Իրանի հետ սահմանը փակել ու ՀՀ քաղաքացիների մուտքը Հայաստան սահմանափակել չենք կարող, քանի որ դա արգելվում է ոչ միայն օրենքով, այլ նաև մարդասիրական քայլերից ելնելով: Բացի այդ, երբ վիրուսը հայտնաբերվում է բոլոր շրջակա երկրներում, սահման փակելու իմաստ ընդհանրապես չկա»,-ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա, քանի որ այնտեղ կորոնավիրուսով վարակման բոլոր դեպքերը դրսից են բերվել:

Անդրադառնալով պատվաստանյութերի փորձարկմանը՝ նախարարը նշեց, որ կապի մեջ են Նուբար Աֆեյանի հետ, որի ընկերությունն է ստեղծել պատվաստանյութերից մեկը:

«Եթե հաստատվի, որ փորձարկումը մարդկանց դեպքում կարելի է, մենք ևս կկիրառենք: Սակայն կարծում եմ, որ այդ ժամանակ արդեն համաճարակն անցած կլինի և պատվաստանյութի փորձարկման անհրաժեշտություն չի լինի»,- ասաց Ա.Թորոսյանը:

Ռեսպիրատոր հիվանդությունները նահանջում են տարվա տաք եղանակին: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով՝ Հայաստանն այդ տեսանկյունից, կարելի է ասել, բարենպաստ վիճակում է գտնվում:

«Մենք, իրականացրած կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ, դիմանալով այս 40 օրը, կարելի է ասել բարենպաստ վիճակում ենք: Տեսնում ենք, որ եղանակը տաքանում է, այդ դեպքում վիրուսները ոչնչանում են բաց միջավայրում, մարդկային կուտակումներն էլ բացառելով, տարածումը կկանխվի»,- այս մասին մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքի մանրամասները:

Նախարարը խորհուրդ է տալիս խուսափել հիվանդ մարդկանց հետ շփվելուց, անհնարինության դեպքում՝ կրել դիմակ, ձեռքերը հաճախ լվանալ, կիրառել ալոկոհոլային հիմքով հեղուկներ, հաճախ օդափոխել սենյակնեըը:

«Մի առաջարկ ևս ունեմ. եկեք դադարեցնենք համբուրվելով բարևելը, օրերը կտաքանան, ավելի ջերմ կբարևենք միմյանց: Նվազեցրեք նաև ձեռքով բարևելը»,- ասաց Արսեն Թորոսյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+