Իրանի Խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ օրենսդիր մարմնի նախագահության ներկայացուցիչ Ասադուլլահ Աբբասիի՝ խորհրդարանական նիստերը կդադարեցվեն մինչև հետագա ծանուցումը:
Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ իրանցի մի շարք պաշտոնյաներ վարակվել են կորոնավիրուսով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







