Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:36

«Արդար Հայաստան» կուսակցությունը պահանջում է վերանայել ՀՀ առողջապահության նախարարի հրամանը պատվաստման մասին

«Արդար Հայաստան» կուսակցությունը պահանջում է վերանայել ՀՀ առողջապահության նախարարի հրամանը պատվաստման մասին

«Արդար Հայաստան» կուսակցության հայտարարություն է տարածել, որում ասվում է.  

Հարգելի՛ բարեկամներ

ՀՀ առողջապահության նախարարի 2021թ. օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանի համաձայն՝ Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողները ս.թ. հոկտեմբերի 1-ից յուրաքանչյուր 14 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման (ՊՇՌ հետազոտության) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ՝ բացառությամբ ամբողջական պատվաստված, կամ մեկ դեղաչափ պատվաստված, կամ փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողների և հղիների:

Ս.թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարը հայտարարել է, որ ս.թ. հոկտեմբերի 1-ից հետո չպատվաստված կամ ՊՇՌ հետազոտության չենթարկված անձինք աշխատանքային օրենսգրքի իրավակարգավորումների համատեքստում աշխատանքի չներկայանալու դեպքում կարող են ազատվել աշխատանքից՝ գործատուի կողմից միակողմանիորեն աշխատանքային պայմանագրի միակողմանի լուծման միջոցով:

Բացի այդ, առողջապահության նախարարը չի բացառել, որ գործատուները նույնպես կարող են ենթարկվել պատասխանատվության՝ ենթադրաբար իրենց աշխատակիցների չպատվաստման կամ ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ չներկայացնելու դեպքում: «Արդար Հայաստան» կուսակցությունը ստանում է բազմաթիվ ահազանգեր քաղաքացիների կողմից, որոնք համաձյան չեն հարկադրված պատվաստմանը և ընդգծում են, որ չպատվաստվելու դեպքում վտանգված է իրենց աշխատանքը:

Կուսակցությունը գտնում է, որ վերը նշված հրամանով առերևույթ խախտվում է ՀՀ սահմանադրության 25-րդ և 29-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսդրության սկզբունքները: Խորապես համոզված ենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես կամավորության սկզբունքով, որևէ քաղաքացու այլևայլ գործընթացներով չպետք է հարկադրվի պատվաստվել, առավել ևս վտանգի տակ դնել նրանց աշխատանքը: Բացի այդ, յուրաքանչյուր 14 օրը ՊՇՌ հետազոտությունն իրենց հաշվին իրականացնելու դեպքում քաղաքացիները կատարելու են հավելյալ ծախսեր, որոնք էլ ավելի են բարդացնելու իրենց սոցիալական ծանր վիճակը:

Նկատի ունենալով վերը նշվածը՝ «Արդար Հայաստան» կուսակցությունը ՀՀ կառավարությունից պահանջում է վերանայել ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, պատվաստման գործընթացը ՀՀ ողջ տարածքում և բոլոր քաղաքացիների համար դարձնել բացառապես կամավորության սկզբունքով, միաժամանակ իրականացնել համապատասխան մասնագիտական աշխատաքներ ՀՀ քաղաքացիների կողմից պատվաստման գործընթացն ընդունելի դարձնելու համար, ինչպես նաև մատչելի կերպով ներկայացնել պատվաստման արդյունավետությունը հիմնավորող և վտանգավորությունը բացառող հնարավորինս անհերքելի փաստարկներ, բացի այդ, բացառել խտրական որևէ դրսևորում, միաժամանակ քննության առնել ՊՇՌ հետազոտությունն անվճար դարձնելու կամ դրանց արժեքը էապես նվազեցնելու հարցը: «Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+