Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:37

«Գիտահետազոտական ուղղության զարգացումը լինելու է մեր առաջնահերթություններից». Անահիտ Ավանեսյան

«Գիտահետազոտական ուղղության զարգացումը լինելու է մեր առաջնահերթություններից». Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այցելել է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Ավանի մասնաճյուղ: Կենտրոնի տնօրեն Վարդան Ավագյանի և բուժանձնակազմի ուղեկցությամբ նախարարը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել ՄԻԱՎ-ի ախտորոշման հաստատման, իմունաբանական, ՊՇՌ մեթոդով հետազոտությունների, կենսաքիմիական և կլինիկական լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությանն ու կարողություններին:

Կենտրոնի անձնակազմը ներկայացրել է լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումների հնարավորությունները, դրանց կիրառությունը:

Անահիտ Ավանեսյանը մասնագետներից հետաքրքրվել է ՄԻԱՎ-ի դեղակայունության մուտացիաների հայտնաբերման և գենոտիպի որոշման հետազոտությունների ոլորտում կենտրոնի տեխնիկական հնարավորություններով: Այնուհետև ուսումնական ռեսուրսային կենտրոնում առանձին շնորհանդեսներով աշխատակիցների կողմից նախարարին մանրամասն ներկայացվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակաբանական իրավիճակը, ընթացիկ աշխատանքներն ու խնդիրները, միջազգային կառույցների ֆինանսական աջակցությամբ և համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը և կատարողականը, սպասվող ծրագրերը, քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Բուժաշխատողների հետ զրույցում նախարարը նշել է, որ կենտրոնի կողմից մատուցվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ծառայությունները մշտապես ուշադրության կենտրոնում են, այցերը պարբերական բնույթ կկրեն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+