Հունիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224797 դեպք, որոնցից 216558-ն` առողջացած,
4508-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2633 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1174852 թեստավորում: Այս մասին տեղեկանում ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալներից:
Երեկ կատարվել է հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 69 նոր դեպք: Ունենք 69 առողջացած և 2 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1098 է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







