Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:40

«Sputnik V»-ի մատակարարման մասին համաձայնագիրն ուժի մեջ է․ փոխվարչապետ

Պատվաստումների գործընթացը կառավարության այս տարվա կարեւոր միջոցառումներից մեկն է: Պատվաստումների աճի տեմպը էական ազդեցություն կունենա երկրի բնականոն վիճակին վերադարձի և այլ երկրների հետ տնտեսական կապերի վերականգնման վրա, այդ թվում` զբոսաշրջության: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ 

Փոխվարչապետը շեշտեց, որ բոլոր կլինիկաներում արդեն պատվաստանյութեր կան 18 տարեկանից բարձր անձանց համար: Յուրաքանչյուր քաղաքացի իր անձնագրով, նախապես համաձայնեցնելով կլինիկայի հետ, կարող է պատվաստվել: Ավինյանը հավելեց, որ շատ կարևոր է, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ պատվաստվեն, ինչը կնպաստի COVID-19-ի հաղթահարմանը:

Միաժամանակ Տիգրան Ավինյանը նշեց, որ ռուսական «Sputnik V» պատվաստանյութի 1 միլիոն դեղաչափի մատակարարման մասին համաձայնագիրը մնում է ուժի մեջ:

Փոխվարչապետը, սակայն, դժվարացավ պատասխանել «Sputnik V» պատվաստանյութի՝ Ռուսաստանի և Հայաստանի համատեղ արտադրություն հիմնելու վերաբերյալ հարցերին։

Նրա դիտարկմամբ՝ այդ հնարավորությունները պետք է ուսումնասիրել.

«Ենթարդում եմ՝ մեր կենսաբանության ինստիտուտում է դա հնարավոր կազմակերպել: Ռուս գործընկերների հետ պետք է մանրամասն հասկանանք՝ ինչ չափով, որ կոմպոնենտներով այդ արտադրությունը հնարավոր կլինի կազմակերպել այստեղ», — նկատեց փոխվարչապետը։

Ավինյանը վստահեցրեց, որ կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ՝ ամբողջ բնակչությանը պատվաստանյութերի անհրաժեշտ չափաբաժիններով ապահովելու համար։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների ներկայությամբ պատվաստվեցին «AstraZeneca» պատվաստանյութով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+