ԱՄՆ-ն հավելյալ 1 000 000 է տրամադրում` COVID-19-ի դեմ Հայաստանում պատվաստման գործընթացին աջակցելու համար: Այս մասին հայտնել է USAID Armenia-ն։
«COVID-19-ի դեմ պայքարի համար ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը Հայաստանին արդեն կազմում է ավելի քան 11 միլիոն դոլար։ Այն արտակարգ իրավիճակի համար նախատեսված ֆինանսավորում է, որն ուղղված է առողջապահական հրատապ կարիքները բավարարելուն, ինչպես նաև ժողովրդավարական զարգացման և տնտեսական աճի վրա համավարակի երկրորդային ու երրորդային ազդեցությունները մեղմելուն:
ԱՄՆ ՄԶԳ-ն այս ֆինանսական միջոցները հատկացնում է ՅՈւՆԻՍԵՖ-ին՝ Հայաստանում COVID-19 պատվաստումներն արդյունավետ իրականացնելու համար՝ ըստ Պատվաստանյութերի բաշխման և պատվաստումների ազգային ծրագրի»,- ասված է հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







