Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:59

Չի բացառվում, որ Հայաստանը AstraZeneca պատվաստանյութը ևս ներկրի․ նախարար

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներն սկսվել են։ Առաջին հերթին պատվաստվում են բուժաշխատողներն ու ռիկսի խմբում գտնվողները։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ այս պահին պատվաստումները միայն Sputnik V-ով են կատարվում, բայց նախատեսվում է ձեռք բերել նաև AstraZeneca պատվաստանյութը։ Այս պատվաստանյութի հետ կապված, սակայն, արդեն իսկ որոշակի խնդիրներ կան. AstraZeneca-ով կորոնավիրուսի դեմ պատվաստումները որոշ երկրներում ժամանակավոր կասեցվել են:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք այս պատվաստանյութը մեր երկիրը ձեռք է բերելու։ Ավանեսյանը պատասխանեց, որ պատվաստանյութի՝ Հայաստան ներմուծման հետ կապված գործընթացները կախված են հետազոտությունների արդյունքներից և  իրադարձությունների ընթացքից։ Առողջապահության նախարարը չբացառեց, որ Հայաստանը ներմուծի AstraZeneca պատվաստանյութը։

«Մասնագետները պետք է հետաքննեն ոչ միայն պատվաստանյութի որակը, այլն նաեւ դրա՝ տրանսպորտային փոխադրման հետ կապված բոլոր մանրամասները: Մասնագիտական հանձնաժողովի կարծիքները հիմք կդառնան հետագա որոշումների համար: Բանակցություններ ենք վարում նաև AstraZeneca ընկերության հետ, և շարունակելու ենք վարել: Մեր որոշումները կայացնելու ենք՝ հիմնվելով մասնագիտական միջազգային կառույցների եզրակացությունների վրա»,- պարզաբանեց նա։

Խոսելով կորոնավիրուսի դեպքերի աճի մասին՝ նախարարը տեղեկացրեց, որ այս պահին ունենք կորոնավիրուսով վարակվելու մինչև 300 կրկնակի դրական թեստի արդյունք։

«Բայց գնահատական տալ՝ արդյոք դա կրկնավարակ է, թե դեռ վարակը մարդու օրգանիզմից դուրս չի եկել, չենք կարող ասել, ուսումնասիրություն ենք իրականացնում, երբ լինեն արդյունքները, անպայման կհրապարակենք։ Միջինը 90 օր պետք է անցած լինի առաջին թեստից, որպեսզի խոսք գնա կրկնավարակի մասին»,- եզրափակեց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+