Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:48

Կորոնավիրուսով պայմանավորված ամենաշատ կանչերը եղել են մայիսին․ Թագուհի Ստեփանյան

Կորոնավիրուսով պայմանավորված ամենաշատ կանչերը եղել են մայիսին․ Թագուհի Ստեփանյան

Ամանորին  սննդային թունավորման դեպքեր չեն գրանցվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Փոխարենն ալկոհոլային թունավորման դեպքեր են եղել։ Ալկոհոլային թունավորումների վերաբերյալ 27 կանչ է ստացվել, որից 20-ը տեղափոխվել են հիվանդանոց։

Թագուհի Ստեփանյանն, ամփոփելով նախորդ տարվա կանչերի թիվը, տեղեկացրեց, որ Երևան քաղաքի շտապ բուժօգնությունը 2020 թվականին իրականացրել է 322 հազար 167 կանչ:

Իսկ այս  ցուցանիշը 59 հազար 726 կանչով ավելի է եղել, քան 2019 թվականին: Անցյալ տարվա ընթացքում նվազել է նաև մանկական կանչերի թիվը։

Ի դեպ, կանչերի բնույթը չի փոխվել։ Կանչերի մեծ մասի առաջին հորիզոնականը շարունակում են զբաղեցնել սիրտ- անոթային հիվանդություններին վերաբերող զանգերը։ Երկրորդ տեղում շնչառական հիվանդություններն են, որին հաջորդում են կոտրվածքները։ Նախորդ տարի, սակայն, ինչպես նշեց Թագուհի Ստեփանյանը, այդ կանչերի թիվը նվազել է։

Այս շրջանում բոլորին հետաքրքրող թեմաներից մեկը COVID- 19-ն է։

«Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրենը մանրամասնեց, որ անցյալ տարի, նոր կորոնավիրուսով պայմանավորված, 15 հազար 400 կանչ են սպասարկել։

«Առավելագույնը սպասարկել ենք մայիսին՝ 2580 կանչ, իսկ նվազագույնն ունեցել ենք օգոստոսին՝ 864 կանչ։ Կորոնավիրուսով պայմանավորված կանչերը չեն մերժվել։ Հնարավոր է՝ որոշ կանչեր, որոնք անհետաձգելի չեն եղել, ավելի ուշ են սպասարկվել»,- ասաց Ստեփանյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+