Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:22

Ռոբինը հույսի, ժպիտների ռոբոտ է. բուժում ստացող երեխաները նոր ընկեր կունենան 

Ռոբինը հույսի, ժպիտների ռոբոտ է. բուժում ստացող երեխաները նոր ընկեր կունենան 

Այսօրվանից պրոֆեսոր Ռուբեն Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում երկրարատև բուժում ստացող երեխաները նոր ընկեր կունենան՝ Ռոբին ռոբոտը: Այս մասին տեղեկացնում է պրոֆեսոր Ռուբեն Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը:

Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշված է. ««Technologies» թիմի կողմից նախագծված ու պատրաստված ռոբոտի ֆինանսական ծախսերը հոգացել է INICIAR գլոբալ գործողությունների հիմնադրամն ու Նազարյան ընտանիքը՝ որպես հայաստանյան գործընկեր ներգրավելով «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին (ՔՈԱՖ):

Ռոբոտին իր նոր տանը ողջունեցին ոչ միայն երեխաներն ու տեղի բժիշկները, այլև ԱՄՆ-ից ուղիղ կապով միացած բարերարը. «Ռոբինը հույսի, ժպիտների և ընկերակցելու ռոբոտ է, նրանց ընտանիքների ու Արյունաբանական կենտրոնի անձնակազմի համար: Մենք աշխատում ենք սոցիալական զարգացման ուղղությամբ և հավատում ենք, որ ամեն երեխա արժանապատիվ կյանք պետք է ունենա: Մեր ազգի համար այս դժվարին օրերին նվազագույնը, որ կարող ենք, մեր կրտսերներին ուրախություն պատրգևելն է»,- ընդգծել է INICIAR-ի հիմնադիր տնօրեն Վերա Նազարյանը:

Իսկ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը նշել է. «Նման նախաձեռնությունները չափազանց կարևոր են, որովհետև երեխաները, երկարատև բուժման ընթացքում, անընդհատ կարիք ունեն դրական միջավայրի, չէ՞ որ դա ևս ազդում է բուժման լավ արդյունքների վրա: Շատ ուրախ ենք ողջունել Ռոբին ռոբոտին մեր շարքերում, և համոզված եմ՝ նա կդառնա մեր թիմի անբաժան մասն ու երեխաների սիրելի ընկերը»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+