Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 13:00

Խնդիրը ոչ թե շնչառական սարքն է, այլ՝ թթվածնի դեֆիցիտը. Արսեն Թորոսյան

Խնդիրը ոչ թե շնչառական սարքն է, այլ՝ թթվածնի դեֆիցիտը. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսով հիվանդ 861 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին։ Իսկ ծայրահեղ ծանր և ծանր վիճակում է մոտ 1100 հիվանդ:
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Առոջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 180 և ծանր վիճակում գտնվող 897 հիվանդ ունենք։ Մինչ օրս եղել է կրկնակի վարակման 343 դեպք։ Այս պահին 73 հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք։ Շնչառական սարքի պակաս չունենք, գնել ենք և դեռ շարունակում ենք գնումներ կատարել»,- նշեց նախարարը։

Բայց, Արսեն Թորոսյանի խոսքով, խնդիրը ոչ թե շնչառական սարքն է, այլ՝ թթվածնի դեֆիցիտը։

Նա հայտնեց, որ աշխարհում թթվածնի դեֆիցիտ կա։

Նախարարը  նաև վստահեցրեց, որ այս ուղղությամբ տիտանական ջանքեր են գործադրում, որպեսզի որևէ խափանում չլինի։

«Մենք նախատեսում ենք նոր հզորություններ ներդնել՝ չնայած ամռան ընթացքում ձեռք ենք բերել որոշ բաներ։ Սակայն, դեպքերի թիվը անկանխատեսելի մեծ էր, մենք որոշակի աճ սպասում էինք, բայց ոչ քառապատիկ, հնգապատիկ։ Մենք  թթվածնի ևս չորս մեծ կայան ենք գնել»,- մանրամասնեց Թորոսյանը։

 Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ավելացել է 1042–ով և դարձել 107466։ Մեկ օրում գրանցվել է 21 մահվան դեպք:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+