Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:38

Չկա վիրավորում ստացած մեկ զինծառայող կամ քաղաքացի, որը չի ստացել պատշաճ բուժօգնություն․ նախարար

Չկա վիրավորում ստացած մեկ զինծառայող կամ քաղաքացի, որը չի ստացել պատշաճ բուժօգնություն․ նախարար

Չնայած գերլարված ու գերմոբիլիզացված  աշխատանքին՝ առողջապահության համակարգը ռազմական գործողություններից տուժածների մասով թերացում չունի։ Այս մասին ԱԺ-ում 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ վստահեցրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Չկա  վիրավորում ստացած գեթ մեկ զինծառայող կամ քաղաքացիական անձ, որը չի ստացել պատշաճ բուժօգնություն։ Պատերազմի հետևանքով տուժածների մասով 100 տոկոսով ծածկում ենք դաշտը, ունենք նաև ռեզերվներ՝ այլ զարգացումների համար, ինչը չի կարելի ասել կորոնավիրուսի վարակակիրների մասով։ Չնայած մոբիլիզացիային՝ համակարգն ունի սահմանափակ ռեսուրսներ»,- նշեց նախարարը։

Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 9։00-ի դրությամբ 861 քաղաքացի սպասում է իր հերթին՝ կորոնավիրուսով ցուցված բուժօգնություն ստանալուն։ Այսօր առողջապահական համակարգի թիվ մեկ խնդիրը  կորոնավիրուսով հիվանդ ծայրահեղ ծանր պացիենտներին հնարավորինս բուժօգնություն ցույց տալն է, որոնց թիվն այդքան էլ քիչ չէ։

«Նրանցից 113-ի մոտ թթվածնի սատուրացիան արյան մեջ 80-ից ցածր է, ինչը ծայրահեղ ծանր վիճակ է։ Իսկ  271-ի մոտ սատուրացիան տատանվում է 81-90-ի շրջանակներում, ինչը մոտ է ծանրին։ Ունենք 101 քաղաքացի, որոնց սատուրացիան 91-ից բարձր է: Ցավոք, այս թիվը վերջին օրերին միայն աճում է։ Ոչ ծանր պացիենտներին, թեթև կամ թեթևից մի քիչ ծանր դեպքերը փորձում ենք բուժել տանը»,- ներկայացրեց առողջապահական համակարգի ղեկավարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+