Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:35

Առողջապահության նախարարությունը հակադարձում է «Ժողովուրդ» օրաթերթին

Առողջապահության նախարարությունը հակադարձում է «Ժողովուրդ» օրաթերթին

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում մի շարք «մտահոգություններ» է հայտնել կորոնավիրուսային հիվանդության 2-րդ ալիքի առնչությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱՆ-ը։

Մասնավորապես, մեջբերենք մի հատված. «Արսեն Թորոսյանը, կարծես թե, զարմացել է, որ գոյություն ունի կորոնավիրուսի երկրորդ ալիք, և միայն հիմա են որոշել մահճակալներ ավելացնել այն դեպքում, երբ այժմ բժշկական կենտրոնները պետք է օգնեն վիրավոր զինվորներին: Նկատենք, որ բժշկական հաստատություններից շատերը կրկին վերապրոֆիլավորվել էին և դարձել սովորական հաստատություններ, այլ ոչ թե սպասարկում էին միայն կորոնավիրուսով հիվանդներին։ Ստացվում է՝ վարակի նահանջի «ոսկե ժամանակը» չօգտագործվեց 2-րդ ալիքին պատրաստվելու համար»:

Նախ, հուլիսից, երբ կորոնավիրուսային հիվանդության դեպքերը սկսեցին նվազել, այլևս կարիք չկար դատարկ մահճակալներով առանձնացրած հիվանդանոցներ պահելու, հատկապես, որ վերջիններս պետք է սպասարկեն նաև ընթացիկ խնդիրներ ունեցող պացիենտներին:

Բնականաբար, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայատանում, չբացառելով աշնանը հիվանդության աշխուժացման և, 2-րդ ալիքով պայմանավորված, տարածման հավանականությունը, առողջապահական համակարգը լիովին պատրաստ էր պահի անհրաժեշտությամբ վերապրոֆիլավորելու բժշկական կենտրոնները, ինչը սահուն արվում է դեպքերի աճին համահունչ: Չմոռանանք, որ կորոնավիրուսային հիվանդության թվերի աճին մեծապես նպաստել է պատերազմի անհանգստության ներքո մեր հայրենակիցների «անհնազանդությունը»` համաճարակաբանական կանոններին չհետևելը:

Մի դիտարկում, գուցե «Ժողովուրդ» օրաթերթն ավելի՞ վաղ էր տեղեկացվել հնարավոր պատերազմի մասին և կարող էր «ոսկե ժամանակ»-ը օգտագործել մարտահրավերին պատրաստվելուն:

Ինչևէ, մեղադրանքներ հնչեցնելուց առաջ վատ չէր լինի մտածել, որ հիմա համակարգը պայքարում է 3 ուղղությամբ`

1․ տեղափոխում և բժշկական օգնություն է տրամադրում վիրավորներին,

2․ կորոնավիրուսային հիվանդությունը վերջին մեկ ամսում արհամարհած, կանոններին չհետևած կամ վերջիններիս պատճառով վարակված քաղաքացիներին բուժօգնություն է ցուցաբերում,

3․ այլ հիվանդությունների հետևանքով անհետաձգելի և վերակենդանացման միջոցառումներ պահանջող դեպքերի բուժօգնություն է տրամադրում:

Հասկանալի է, որ աշխարհի մեղքերը կարելի է բարդել առողջապահական համակարգի` ի դեմս ոլորտի պատասխանատուի վրա, սակայն կոչ ենք անում տարրական հարգանք ունենալ ռազմական դրության ժամանակ զօրուգիշեր, անխոնջ աշխատող հանրության հանդեպ:

Արվում է անհնարինը` դիմակայելու վերը նշված այս մարտահրավերներին, իսկ հասարակությունից պահանջվում է ընդամենը հետևել կոչերին և պահպանել հակահամաճարակային կանոնները. բժիշկն այսօր առավել քան պետք է զինվորին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+