Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:43

Առողջապահական համակարգը վերահսկում է  համաճարակային իրավիճակը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի կարծիքով՝ կորոնավիրուսի դեպքերի աճը  պայմանավորված է ռազմական դրության հետ կապված բնակչության հավելյալ շարժով։

Լրագրողների հետ զրույցում նա վստահեցրեց, որ  առողջապահական  համակարգն այս պահին լիովին վերահսկում է  համաճարակային իրավիճակը։

«Կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժօգնությամբ այս պահին ներգրավված է շուրջ 20 բուժհաստատություն, այսօր կամ վաղը ևս երկուսը կմիանան, իսկ այն դեպքերը, որոնք հոսպիտալացման կարիք չունեն, բուժօգնություն ստանում են տնային պայմաններում»,-  մանրամասնեց ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Նա նաև հավաստիացրեց, որ բուժանձնակազմի ներուժի խնդիր այս պահին, առնվազն, չկա:

Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացնում են, որպեսզի վիրավոր զինծառայողները հիվանդանոցներում չվարակվեն կորոնավիրուսով:

Զեյնալյանը  միևնույն ժամանակ  բնակչությանը հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա զբաղվել ռազմական դրությամբ պայմանավորված իր առջև դրված խնդիրներով:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեպքերի թիվն օր օրի ավելանում է։  Հոկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 68530 դեպք, որոնցից 49219-ն` առողջացած, 1121-ը` մահվան ելքով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+