Այսօրվա տվյալներով, հնարավոր է, որ կորոնավիրուսը իսկապես բարձրացնում է Երեխաների մոտ Կավասակիի հիվանդության ռիսկերը։
Այս մասին այօր կորոնավիրուսի թեմայով ակադեմիական քննարկման ժամանակ ասաց մանկաբույժ-ինֆեկցիոնիստ Հռիփսիմե Ապրեսյանը։
Նա նշեց, որ Կավասակին միջին տրամաչափի անոթների բորբոքում է, որը կարող է հետևանք լինել ոչ միայն Կորոնավիրուսի, այլև տարբեր հիվանդությունների։
Ապրեսյանը նշեց, որ արիլի կեսերից համավարակի ընթացքում տարբեր երկրներում արձանագրվեցին Կավասակիի սինդրոմի ավելի հաճախակի դեպքեր, և դրանք կապվեցին COVID-19-ի հետ և նման ահազանգները ցույց տվեցին, որ կորոնավիրուսը կարող է բարձրացնել Կավասակի սինդրոմի դեպքերը։
Այսուհանդերձ, Հռիփսիմե Ապրեսյանը նշեց, որ երեխաների շրջանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը փոքր է։
Խոսելով երեխաների շրջանում կորոնավիրուսային հիվանդության առաջացրած բարդությունների մասին՝ մանկաբույժը նշեց, որ այս պահին միջազգային տվյալներով միայն Կավասակիի սինդրոմն է նկարագրվում, բայց երկարատև կանխատեսումներ անել շատ դժվար է։
Հիշեցնենք, որ Հայաստանում կա երեխայի մոտ Կավասակիի նկարագրված դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







