Կավասակիի համախտանիշը, որը այսօր արձանագրվել էր Հայաստանում 4-ամյա երեխայի մոտ մաշկալորձային ավշային համախտանիշ է: Հիվանդությունը հանդիպում է մինչև ութ տարեկան երեխաների մոտ։
Հիվանդության կլինիկական պատկերում հատկանշական է երկարատև բարձր ջերմությունը, որը նույնիսկ հակաբիոտիկների ազդեցությունից չի իջնում, պարանոցային մեծացած ավշային հանգույցներ, ցան սեռական օրգանների հատվածում, կարմրած աչքեր, շրթունքներ, ափեր և ոտնաթաթեր:
Ախտանիշների սկզբից 3 շաբաթ հետո հնարավոր է ոտնաթաթերի և ափերի մաշկի թեփոտում։ Այնուհետև տեղի է ունենում վերականգնումը։ Որոշ երեխաների օրգանիզմում 1-2 տարի անց կարող է առաջանալ բարդացում՝ սրտի պսակաձև զարկերակների անևրիզմա։
Պատճառն անհայտ է։
Սովորաբար, բուժման ընթացքում, տենդը վերանում է 24 ժամվա ընթացքում և տեղի է ունենում ամբողջական ապաքինում
Հիշեցնենք, որ այսօր նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Հայաստանում 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է հայտնաբերվել: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



