Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:40

Ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հաղթել է Հունգարիայի ընտրություններում

Ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հաղթել է Հունգարիայի ընտրություններում
BUDAPEST, HUNGARY - APRIL 12: Peter Magyar, lead candidate of the Tisza party, greets his supporters after the Tisza party won the parliamentary elections on April 12, 2026 in Budapest, Hungary. Magyar, who has gone into the election with a substantial lead in polls, is seeking to unseat Prime Minister Viktor Orban. (Photo by Janos Kummer/Getty Images)

Հունգարիայի ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունն՝ Պետեր Մագյարի առաջնորդությամբ, հաղթել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում, BBC-ի հաղորդմամբ՝ վկայում են պաշտոնական տվյալները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ գործող վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությունն ստացել է ընտրողների ձայների 37,8%-ը, իսկ «Տիսան»՝ 53,6%-ը: Սա բավարար է սահմանադրական մեծամասնություն կազմելու համար:

«Միասին մենք վերջ դրեցինք Օրբանի ռեժիմին, ազատագրեցինք Հունգարիան»,- արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է Մագյարը:

Արդեն 16 տարի երկիրը ղեկավարող Օրբանը, իր հերթին, ընդունել է արդյունքները, շնորհավորել մրցակցին: Նա հայտարարել է, որ այս արդյունքները ցավոտ են:

Եվրոպական երկրների ղեկավարները շնորհավորել են Մագյարին Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Ֆրանսիան ողջունում է ժողովրդավարական մասնակցության հաղթանակը, հունգարացի ժողովրդի հավատարմությունը Եվրամիության արժեքներին և Հունգարիայի հավատարմությունը Եվրոպային։ Եկեք միասին առաջ շարժվենք դեպի ավելի ինքնիշխան Եվրոպա՝ հանուն մեր մայրցամաքի անվտանգության, մեր մրցունակության և մեր ժողովրդավարության»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նա հավելել է, որ անձամբ շնորհավորել է Մագյարին հաղթանակի կապակցությամբ։

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին սոցցանցի իր գրառման մեջ շնորհավորել է Մագյարին «ընտրություններում համոզիչ հաղթանակի» կապակցությամբ:

«Հունգարիա, Լեհաստան, Եվրոպա, կրկին միասին»,- գրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սոցցանցում։

Իր հերթին՝ Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը հայտարարել է. «Հունգարացիները պատմական ընտրություն են կատարել՝ հօգուտ ազատ և ուժեղ Հունգարիայի միավորված Եվրոպայի կազմում՝ մերժելով այն ուժերին, որոնք անտեսում են իրենց շահերը»:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մագյարի հաղթանակը «պատմական պահ է ոչ միայն Հունգարիայի, այլև եվրոպական ժողովրդավարության համար»:

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դիմել է Մագյարին. «Եկեք միավորենք ուժերն ուժեղ, անվտանգ և, առաջին հերթին, միասնական Եվրոպա ստեղծելու համար»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+