Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:30

Ուրախ եմ, որ ԱՄՆ լսարանին ներկայացրեցի մեր ժողովրդին․ Կարապետյանը՝ Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցի մասին

Ուրախ եմ, որ ԱՄՆ լսարանին ներկայացրեցի մեր ժողովրդին․ Կարապետյանը՝ Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցի մասին

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին, որը կհեռարձակվի հաջորդ շաբաթ, հայտնել է Կարապետյանը։

«Եթե Google-ին հարցնես, թե ով է ԱՄՆ-ի ամենահայտնի լրագրողը, ամենայն հավանականությամբ՝ կբերի նրա անունը՝ Tucker Carlson։ Ուրախ եմ, որ ԱՄՆ բազմամիլիոնանոց լսարանին ներկայացրեցի մեր ժողովրդին և ստացա այսպիսի հյուրընկալություն»,- գրել է Կարապետյանը։

«Մեր ձևով» շարժումը նոյեմբերի 4-ին հայտնել էր, որ Կարապետյանը հարցազրույց կտա ամերիկացուն։ Հայտարարությունից հետո շարժման խոսնակ Մարիանա Ղահրամանյանը հերքել էր իշխանական ԶԼՄ-ների և հարթակների տարածած տեղեկությունները, թե «հարցազրույցն իրականացվել է վճարովի հիմունքներով ու լոբբիստական աշխատանքի արդյունքում»։

Խոսնակը տեղեկությունները կեղծ էր անվանել՝ կոչ անելով հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների բյուջեն։

«Հարցազրույցի համար որևէ լումա չի ծախսվել, հետաքրքրությունը երկկողմանի է։ Հասկանում եմ, որ ներկայիս իշխանություններն ամեն ինչ իրենց սեփական արշինով են չափում։ Իշխանություններին կոչ ենք անում հրապարակել, թե վերջին յոթ տարվա ընթացքում պետբյուջեի միջոցներից որքա՞ն գումար է հատկացվել արևմտյան տարբեր պարբերականներում Փաշինյանի հարզացրույցները կազմակերպելու և վերջինիս «մտքի գոհարները» հրապարակելու համար»,- նշել է խոսնակը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ում մեծ ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։

«Քաղաքակիրթ աշխարհն, իհարկե, զարմացած է, որ իրեն ժողովրդավար հռչակած պետության ղեկավարը եկեղեցուն պաշտպանելու համար ազգային բարերար է կալանավորում ու անհաշտ պայքար մղում մեր ազգային ինքնության ու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ»,- եզրափակել է խոսնակը։

Կարապետյանն օգոստոսի 4-ին առաջարկել էր Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ իրականացնել՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում:

«Մեր ձևով»-ն առաջարկել էր նաև Մեղրիի զարգացման ծրագիր՝ շեշտը դնելով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա։ Առաջարկել են նաև Գեղարքունիքի մարզի զարգացման նախագիծ՝ շեշտը դնելով Սևանում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր: Շարժումը տեղեկացրել էր Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+