«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները Մեղրաձորի և Աղավնաձորի բնակիչների հետ քննարկել են մարզային բնակավայրերի զարգացման տեսլականը, հայտնում է շարժման մամուլի ծառայությունը։
Մեղրաձորցիների հետ հանդիպմանը կարևորվել է բնակավայրի գյուղատնտեսական և տուրիստական ամբողջ պոտենցիալի օգտագործումը։
Աղավնաձորում շարժման անդամները ծանոթացել են գյուղի բնակիչների առօրյային և վերջիններիս հետ քննարկել գյուղի ենթակառուցվածքների զարգացման տեսլականը։ Շարժման ներկայացուցիչները պատասխանել են նաև գյուղի բնակիչներին հետաքրքրող հարցերին։
Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ավելի վաղ ներկայացրել էր իր թիմի տեսլականը Գեղարքունիքի, ինչպես նաև Ալավերդու զարգացման մասին, հանդես եկել Լոռիում գործարաններ հիմնելու և Մեղրիում բնակարանային ներդրումների առաջարկով։
Կարդացեք նաև՝
«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը


































