Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Անկախության օրվա առթիվ ֆեյսբուքյան էջում տոնի կապակցությամբ հրապարակել է Երևանի կենտրոնական փողոցներով ՀՀ ԶՈւ նվագախմբերի քայլերթը, պատվո պահակային վաշտի դեֆիլեն և ուղղաթիռի անցումը ցուցադրող տեսանյութ:
Անկախության տոնը Հայաստանում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։ 1990-ի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդն ընդունել էր Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ 1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ էր քվեարկել Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







