«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանն արձագանքել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարությանը, ով հուլիսի 9-ին անդրադարձել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքին։
Համբարյանը նշել էր, որ վատ առաջնորդները չափազանց շատ են պատժում նրանց, ովքեր ինչ-որ սխալ բան են անում։ Նա ընդգծել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մասին։
«Իրականում՝ թունավոր առաջնորդներն են տանջում նրանց, ովքեր ամեն ինչ ճիշտ են անում, ինչպես Փաշինյանը, որը պատժում է Կարապետյանին՝ Հայաստանի ամենաշռայլ բարերարներից, խոշորագույն գործատուներից և հարկատուներից մեկին։ Նրանք հարձակվել են ոչ թե մեղքերի, այլ առաքինությունների համար»,- հավելել էր Համբարյանը։
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահն ընդգծել է, որ Ամերիկայի հայկական ամենաազդեցիկ կառույցներից մեկն է ANCA-ն։
«Հայկական Սփյուռքը վերադառնում է Հայաստանյան իրականություն»,- շեշտել է Կարապետյանը։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում: Հուլիսի 4-ին դատարանն անփոփոխ էր թողել Կարապետյանին կալանավորելու որոշումը։
Կարդացեք նաև՝
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







