ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երկարաձգել է 2020 թվականին Արցախի առանձին շրջաններից բռնի տեղահանվածներին բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը։ Այն նախատեսված էր մինչև 2025-ի հուլիսի 1-ը և նոր որոշմամբ երկարացվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
Գերատեսչությունից, միաժամանակ, տեղեկացրել են, որ շահառուներին նոր հավաստագրեր չեն տրամադրելու և վարկավորման գործընթացում հիմք են ընդունելու արդեն իսկ տրված հավաստագրերը։
Ծրագրի շրջանակում Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական տունը։
Կադացեք նաև՝
Ինչպե՞ս կարող են արցախցիներն օգտվել բնակարան գնելու աջակցության ծրագրից․ կառավարությունը հաստատել է կարգը
Կառավարությունն ընդլայնել է բնակավայրերի ցանկը, որով արցախցիները պետաջակցությամբ կարող են տուն ձեռք բերել
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







