• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 19:42
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ինչպե՞ս կարող են արցախցիներն օգտվել բնակարան գնելու աջակցության ծրագրից․ կառավարությունը հաստատել է կարգը

Армения, Արցախ, Տնտեսություն,
14 Հունիս 2024 11:30
ShareShareShare
telegram

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում կառավարությունը հունիսի 14-ի նիստում հաստատել է արցախցիներին բնակարանի գնման հավաստագրեր տրամադրելու կարգը։

Հավաստագրերը տրամադրվում են ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ 3 մլն-ից մինչև 5 մլն դրամ անվանական արժեքով։ Աջակցության չափը կախված է նրանից, թե ծրագրի մասնակիցը Հայաստանի ո՞ր բնակավայրում է մտադիր բնակարան գնել կամ տուն կառուցել: Այս մասին կարող եք կարդալ Armenia Today-ի՝ մայիսի 16-ին պատրաստած ուղեցույցում։ 

Նախագծով նախատեսվում է հավաստագրերի տրամադրում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, ինչպես նաև 2023-ի սեպտեմբերից Արցախից տեղահանված քաղաքացիներին։

Առաջին փուլ. լրացնել դիմում՝ ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալներով և բնակարանի տեսակը, որը պատրաստվում են գնել 

Դիմումը կարող են ուղարկել 2024 թվականի հունիսի 15-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը՝ էլեկտրոնային տարբերակով։

Հայտարարության մեջ նշվում է.

1. Դիմողի և նրա ընտանիքի անձնագրային տվյալները:
2. Հետադարձ կապի կոնտակտային տվյալներ (էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը)։
3. Փաստացի բնակության վայրի հասցեն։
4. Աջակցության նախընտրելի եղանակը (բնակարանի կամ անհատական բնակելի տան կառուցում, գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն)
5. Անհատական տան կառուցման դեպքում՝ անհատական բնակելի տների կառուցման բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի ցանկից իր նախընտրած տարբերակը կամ լիցենզավորված կազմակերպության կողմից մշակված, սահմանված կարգով փորձաքննություն անցած և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված նախագծանախահաշվային փաստաթղթեր։

Երկրորդ փուլը դիմումի քննարկումն է

Դիմումը դիտարկվում է 10 օր, անցնում է տվյալների հավաստիության ստուգում և դրա հաստատման դեպքում դիմողն ստանում է շահառուի կարգավիճակ:

Դրանից հետո 2-օրյա ժամկետում ձևավորվում է հավաստագիրը, որն ուղարկվում է դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին:
Մերժման դեպքում 2-օրյա ժամկետում էլեկտրոնային եղանակով ուղարկում են մերժման հիմքերը։

Մերժման հիմքերը

- Եթե դիմումը լրացրած անձի տվյալները բացակայում են ԼՂ-ից տեղահանվածների կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառման շահառուների ցուցակից։

- Դիմողը կամ ընտանիքի որևէ ներկայացուցիչ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) բնակելի անշարժ գույք, կամ գույքի գնման իրավունք, եթե ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակելի մակերեսը գերազանցում է 12 քմ՝ բացառությամբ հիփոթեքային վարկի շրջանակներում գրավի առարկա հանդիսացող միակ անշարժ գույքի կամ գնման իրավունքի:

- Դիմողը կամ ընտանիքի որևէ անդամ չունի ՀՀ քաղաքացիություն։

- ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվության համաձայն՝ առկա է երեխա-ծնող կապի, շահառուների ողջ լինելու ու գրանցված ամուսնության վերաբերյալ անհամապատասխանություն:

Դիմում-հայտարարությունը մերժվելու դեպքում հնարավոր է ներկայացնել նոր դիմում-հայտարարություն՝ լրացնելով ընտանիքի՝ որոշման պահանջներին բավարարող անդամների տվյալները:

Երրորդ փուլ

Հավաստագիրն ստանալուց հետո անհրաժեշտ է դիմել հիփոթեքային վարկավորման գործընթաց սկսելու համար։ Այնուհետև, հիփոթեքային վարկը փաստացի հատկացնելուց հետո, կազմակերպությունը տրամադրում է հիփոթեքային վարկի գծով վճարման ժամանակացույց և վճարման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Պետությունը կազմակերպության հաշվին ամսական փոխանցում է աջակցության գումարները։ Ժամանակացույցով նախատեսված վճարումները չիրականացնելու դեպքում ժամկետանց պարտավորությունների համար տույժերը, տուգանքները վճարում է ծառայությունը:

Եթե հիփոթեքային վարկի գծով ամսական վճարները (մայր գումար և տոկոսագումար) գերազանցում են աջակցության գումարի սահմանաչափերը, ապա սահմանված ամսական վճարների և աջակցության գումարի տարբերությունը վճարում է հավաստագրերի սեփականատերը (պետաջակցության մասնակիցները) կողմից։

Համաձայն կառավարության մեկ այլ որոշման՝  մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաները հանդիսանում են շահառու ընտանիքի անդամ:

- աջակցության չափը վարկի տոկոսագումարների սուբսիդավորման համար հաշվարկվում է 10 տարվա հաշվարկով՝ ամսական անուիտետային մարման եղանակով հաշվարկված ամսական վճարման գումարներին համապատասխան։ Բանկի սեփական ռեսուրսով վարկավորման դեպքում կազմում է՝

- հաստատուն տոկոսադրույքով վարկավորման դեպքում մինչև 13%։
- լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք +3% չափով՝ վարկի տրամադրման պահին։

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունը ևս իրականացվելու է հավաստագրերի տրամադրման ձևաչափով, իսկ սահմանված 3, 4, և 5 մլն դրամ աջակցությունները վերաբերվում են հիփոթեքային վարկի մայր գումարի սուբսիդավորմանը։

Անհատական բնակելի տան կառուցման դեպքում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ավարտական ակտը գործընկեր ֆինանսական կազմակերպություն է ներկայացվում գործընկեր ֆինանսական կազմակերպության հետ վարկային պայմանագրի կնքման օրվանից 1 տարվա ընթացքում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պահանջվող 1 տոկոս կանխավճարը ևս ֆինանսավորվելու է պետության կողմից, առաջարկվում է հետագա գործընթացների պարզեցման նպատակով կանխավճարի պահանջը հանել և ամբողջ գումարը ներառել վարկի մարման ժամանակացույցի մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

telegram
Tags: աջակցության ծրագիրԱրցախԲնակարանԲռնի տեղահանվածներԿառավարությունտուն

Հարակից հրապարակումներ

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44

Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը հուլիսի 20-ին ուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

20 Հուլիս 2026 16:00

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 20-ին, կազմել է 365,94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,92 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հուլիսի 19-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,5 դրամ միջին գնով և վաճառում 368,47 դրամով, տեղեկանում ենք...

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:54

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) պարբերաբար իրականացվող ստուգումների ֆոնին կասեցվել են ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի լիազորությունները, գրել է «Հրապարակ» օրաթերթը։ Լրատվամիջոցի...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2026 09:46

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,35 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,02 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Load More
Xosum
  • Լուրեր
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
Власти предупредили о резком повышении уровня воды в реках Армении из-за циклона

Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Քյոխի մասին տեղեկությունները

20 Հուլիս 2026 18:29
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17
Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

20 Հուլիս 2026 17:32
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30
ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

20 Հուլիս 2026 16:21
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

20 Հուլիս 2026 16:00
ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

20 Հուլիս 2026 15:35
ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

«Ուժեղ Հայաստանի» համակիրներ են ձերբակալվել․ ՀԿԿ

20 Հուլիս 2026 15:17
Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

20 Հուլիս 2026 15:00
Лапшин обсудил с МИД Канады применение санкций против азербайджанских чиновников

Լապշինը դատական հայցով է սպառնացել ՀՀ-ին՝ երկիր մուտքն արգելելու համար

20 Հուլիս 2026 14:41
Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

20 Հուլիս 2026 14:15
Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

20 Հուլիս 2026 14:11
Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53
Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49
Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

20 Հուլիս 2026 13:46
Пострадавшим при атаках на склады селлерам Wildberries предоставят льготы

Wildberries-ը հերքել է ԱԹՍ-ների պատճառով «Կոլեդինո» պահեստից տարհանման լուրը

20 Հուլիս 2026 13:12
Անհետ կորած զինծառայողների ծնողները  ինքնուրույն կորոնեն որդիներին

Անհետ կորած զինծառայողների ծնողները ինքնուրույն կորոնեն որդիներին

20 Հուլիս 2026 12:58
СМИ: КГД под конец года усилил налоговое давление на бизнес в общинах Армении

Ժամանցի կենտրոնում 300 մլն դրամի ստվերային շրջանառություն է բացահայտվել. ՊԵԿ

20 Հուլիս 2026 12:45
Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

20 Հուլիս 2026 12:40
Բախումներ Բուենոս Այրեսում՝ Արգենտինայի պարտությունից հետո

Բախումներ Բուենոս Այրեսում՝ Արգենտինայի պարտությունից հետո

20 Հուլիս 2026 12:35
Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարն ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին

Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարն ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին

20 Հուլիս 2026 12:26
ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

20 Հուլիս 2026 12:07
Իսպանիան 2-րդ անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

Իսպանիան 2-րդ անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

20 Հուլիս 2026 11:28
Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

20 Հուլիս 2026 11:23
В Армении началась агитационная кампания перед парламентскими выборами

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են արել չզրկել իրենց ընտրելու իրավունքից

20 Հուլիս 2026 10:49
Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում մարտ ամսին․ Սուրենյանը ներկայացրել է կանխատեսումները

Առաջիկայում գտնվելու ենք տաք հոսանքների ազդեցության ներքո․ Սուրենյան

20 Հուլիս 2026 10:32
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ
Իրավունք

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

«Սրբազան շարժման» մասնակիցների վերաբերյալ քրեական գործը կարող է կարճվել ՄԱԿ-ի հակաահաբեկչության հարցերով հատուկ զեկուցող Բեն Սաուլի սպասվող եզրակացությունից հետո, հայտնել...

Read moreDetails
Առողջություն

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37

Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի վերաբերյալ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ