Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի և Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ռազմաօդային ուժերը կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Զինված ուժերի մամուլի ծառայությունից, Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը հայտարարել է միջոցառման նախապատրաստման մեկնարկի մասին:
«Ցուցադրական թռիչքները տեղի կունենան մայիսի 9-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի 12 քաղաքներում, ինչպես նաև Երևանում: Ինքնաթիռները կթռչեն զորամասերում արարողակարգային միջոցառումներին զուգահեռ», — ասել է Դվորնիկովը։
Ընդհանուր առմամբ, միջոցառմանը կմասնակցի 126 ինքնաթիռ և 84 ուղղաթիռ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







